Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց

Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց. ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի հարձակման առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղում սահմանեց իր հերթական ռեկորդը: Իսպանիայի առաջնություններում ֆուտբոլիստն 92-րդ հանդիպման ժամանակ խփեց իր 100-րդ գոլը:

Մինչ այդ «արքայական ակումբ»-ի ամենաարդյունավետ խաղացող էր համարվում լեգենդար Ֆերենց Փուշկաշը, ում հաջողվել է բոլորից շուտ 100 գոլ խփել: Սակայն մադրիդցիների նախկին ֆուտբոլիստին դրա համար 115 խաղ էր հարկավոր:

Վիդեո.նվիրված երկու հանճարներին

«Ռեալ»-ը կծախսի 1 մլրդ դոլար կղզի կառուցելու նպատակով

ԱՄԷ-ում կղզի կառուցելու նպատակով «Ռեալ»-ը կծախսի 1 մլրդ դոլար (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը որոշել է Արաբական միացյալ էմիրություններում կղզի կառուցել: Այն կստանա «Մադրիդի «Ռեալ»-ի հանգստյան կզղի» անվանումը: Այս նախագծի ճարտարապետների և նախագծողների խումբն աշխատել է 1.5 տարի` գաղտնի պայմաններում: Նախագիծը ներկայացվեց երեկ` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:

Կղզին կզբաղեցնի 430.000 քառ. մետր տարածք. կլինեն նավեր, տներ, հյուրանոցներ, «Ռեալ»-ի թանգարանը և մարզադաշտ, որը կտեղավորի 10.000 հանդիսական:

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2015 թվականին: Նախագծի` կյանքի կոչմանը կաջակցեն նաև ԱՄԷ-ի իշխանությունները:

Ole հանդեսը Լեո Մեսսիի պատվին 1 օրով փոխել է անվանումը

Ole հանդեսը Լեո Մեսսիի պատվին 1 օրով փոխել է անվանումը. Սպորտ

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հաջողությունները գնահատում են ոչ միայն Կատալոնիայում և Եվրոպայում, այլև իր հայրենիք Արգենտինայում:

Արգենտինական հանրահայտ Ole հանդեսը չի ցանկացել անտարբեր գտնվել արգենտինացի հարձակվողի հաջողությունների նկատմամբ: Երբ Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա» — «Գրանադա» հանդիպման ժամանակ հեղինակեց հեթ-տրիկ և դարձավ «կապտանռնագույններ»-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուն, Ole հանդեսի հաջորդ համարը հրապարակվեց փոփոխված անվանումով:

Ole անվանման փոխորեն գրված էր Cule, որը թարգմանաբար նշանակում է «հետույք» (այդ մականունով «Բարսելոնա»-ն հայտնի է Իսպանիայի որոշ շրջաններում):

Ով կհաղթի Իսպանիայի առաջնությունը

Մեսսին զիջում է Դումբիային և Գյոթցեին

Մեսսին զիջում է Դումբիային և Գյոթցեին. Սպորտ

Castrol EDGE Rankings ընկերությունը, որը զբաղվում է ֆուտբոլիստների գրանցած ցուցանիշների հիման վրա վարկանիշային աղյուսակների կազմման աշխատանքներով, համամիտ է Պեպ Գվարդիոլայի հետ այն հարցում, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մեսսին շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակները՝ առաջ անցնելով հարձակման գծում հանդես եկող իր բոլոր մրցակիցներից:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացրած 32 խաղում խփել է 43 գնդակ:

Չնայած, որ Մեսսին ընդհանուր առմամբ համարվում է անգերազանցելի ֆուտբոլիստ, որոշ հարաձակվողներ կարող են մրցակցություն ստեղծել նրա համար գնդակներ հեղինակելու իրենց ցուցանիշներով: Ընթացիկ մրցաշրջանում Մարիո Գյոթցեն 24 գոլ է խփել, և նրա հարվածների միջին դիպուկությունը կազմում է 69,5 %, ինչը «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստի ցուցանիշը գերազանցում է 0.8 %-ով, իսկ ըստ հարվածների արդյունավետության` Մեսսին զիջում է Սեյդու Դումբիային. վերջինս դարձել է 29 գոլի հեղինակ` ցույց տալով 31,9 % արդյունավետության միջին ցուցանիշ: